Ֆենսի - անգլերեն բառ է, նշանակում է հիասքանչ, ունի իր հոմանիշները` անզուգական, անկրկնելի, վերջապես` մոդեռն. այն վարագույրների սրահ է, որը գտնվում է Կիևյան 24-ում: “Ֆենսին” սովորական կամ շարքային սրահ չէ, այն շատ համահունչ է իր անվանը: Անզուգական է նրանով, որ միակն է բազում վարագույրների խանութների և սրահների շարքում, ուր անսովոր հարուստ տեսականին շատ հաճախ նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդին կանգնեցնում է դժվարին ընտրության առջև: Սակայն հոգ չէ, առաջին հայացքից դժվարին թվացող այս հարցի լուծմանը սիրով իրենց խորհուրդներն ու օգնությունն են առաջարկում բարեհամբույր տնօրենը, ինչպես նաև իր գործի գիտակ արհեստավարժ դիզայները: Սրահը անկրկնելի է, որովհետև կատալոգների ճոխությամբ և ծառայությունների քաղաքակիրթ, եվրոպական չափանիշներին հարիր մատուցմամբ մրցակից չունի ողջ հանրապետությունում. դրանում արդեն համոզվել է սրահի յուրաքանչյուր հաճախորդ:    Եվ վերջապես մոդեռն. սա թերևս ամենակարևորն է, քանզի ձեր բնակարանին հաղորդում է սեթևեթանք, այսինքն`ձևապաճույճ է դարձնում ձեր բնակարանը` հյուրասենյակի սեղանի սփռոցները, ննջասենյակի մահճակալների ծածկոցները ներդաշնակելով վարագույրների տեսքին ու ձևին` բավականություն տալով նրբաճաշակ տիկնանց` ժամանակի ոգուն հարիր պահանջներին և դրանով իսկ ստեղծելով տրամադրող մթնոլորտ, ներդաշնակություն ու համաչափ ձևեր`տոգորված գունային խաղով: Չմոռանանք նաև, որ հաճելի զգացումները փոխանցվում են նաև ձեր արժանապատիվ հյուրերին, որոնք կհեռանան ձեր բնակարանից դրական լիցքերով և կրկին այցելելու ակնկալիքով:                                                             

Մնում է ավելացնել, որ սրահը մատուցում է անվճար խորհրդատվություն և տեղում կատարում նույնպես անվճար չափագրում: Այն ծառայությունները, որ առաջարկում է “Ֆենսի” սրահը, բռնել է ժամանակի քննությունը և ընթանում է պահանջներին համաքայլ: Սրահը արդյունավետ ձևով համագործակցում է եվրոպական ճանաչված մի քանի ընկերությունների հետ, որոնցից հարկ ենք համարում առանձնացնել գերմանական “Հաուզեբյութիֆուլ”-ը, անգլիական “Սիթի սթայլ”-ը և այլն: Սրահը բազմաթիվ պատվերներ է ստացել Մոսկվայից, Անգլիայից և այլ տեղերից, ինչպես նաև Ստեփանակերտից ու հանրապետության այլ վայրերից, ռեստորաններից, ամառանոցներից, պետական հիմնարկներից և այլն: Վարագույրների համար, ինչ խոսք, անհրաժեշտ են նաև համապատասխան քիվեր(կարնիզներ), որոնց տեղական և եվրոպական տեսակների բազմազանությունը նույնպես ապահովում է սրահը, որը թույլ է տալիս հաճախորդին կատարելու ճիշտ ընտրություն:

Կապը մեզ հետ


Հեռախոս.

+374-10-272905

+374-94-751570 

+374-98-751570

Email. info@fancy-design.ru
Հասցեն. Կիևյան 24, Երևան, ՀՀ
fancy-design